Բրազիլիայի Գերագույն դատարանը վճռել է, որ X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցը պետք է երկրում անհապաղ և ամբողջությամբ դադարեցվի՝ հայտնել է BBC-ն։ Հարթակի արգելքը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև X-ը կկատարի դատական բոլոր կարգադրությունները և կվճարի սահմանված բոլոր տուգանքները: Ակնկալվում է, որ X-ը Բրազիլիայում անհասանելի կդառնա առաջիկա 24 ժամվա ընթացքում:                
 

Ո՞Վ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԴԱՌՆԱԼՈՒ

Ո՞Վ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԴԱՌՆԱԼՈՒ
03.02.2012 | 00:00

Վերջին շրջանում քաղաքական տարբեր գործիչների կողմից ասպարեզ նետվեց այն կարծիքը, թե ԿԸՀ-ն գործարարների, օլիգարխների հայտարարագրերը չպետք է ընդունի, որպեսզի ի սկզբանե կանխվի նրանց մուտքը քաղաքականություն, մասնավորապես` Ազգային ժողով: Այս առնչությամբ որոշակի պարզաբանում փորձեցինք ստանալ ԿԸՀ նախագահ ՏԻԳՐԱՆ ՄՈՒԿՈՒՉՅԱՆԻՑ:
-Եթե գործարարը մասնակցում է ընտրության և ունի մեծ կարողություններ, ԿԸՀ-ն իրավասո՞ւ է մերժելու նրա գրանցումը:
-ԿԸՀ-ի գործառույթները և ողջ ընթացակարգը հստակ սահմանված են` երբ է սկսվում առաջադրումը, ինչ փաստաթղթեր պիտի ներկայացնել: Միաժամանակ ամրագրված են այն սահմանափակումները, որոնք թույլ չեն տալիս անձին մասնակցել ընտրություններին: ՈՒսումնասիրելով առաջադրման փաստաթղթերը և լուծելով գրանցման խնդիրը, ԿԸՀ-ն կամ որևէ հանձնաժողով, որն իրականացնում է գրանցման խնդիրը, դիտարկում է, թե որքանով են ներկայացված փաստաթղթերը համապատասխանում օրենսդրության պահանջներին: Եթե օրենքով հստակ սահմանված հիմքերից որևէ մեկն արգելում է անձին որպես թեկնածու առաջադրվել, բնականաբար, համապատասխան որոշում է կայացվում, նշվում են մերժման բոլոր հիմքերը, իրավական հիմնավորումները:
-Խոսքը, մասնավորապես, գործարարների մասին է և նրանց առաջադրվելու «նպատակահարմարության»:
-Դժվար է հարցն այդպիսի հռետորաբանությամբ սահմանելը՝ գործարարը կարո՞ղ է մասնակցել, թե՞ ոչ: Նախ` պիտի հաշվի առնել յուրաքանչյուր կոնկրետ դեպք, համադրել փաստերը, հետո որոշել` անձը տվյալ սահմանափակումների շարքում կա՞, թե՞ ոչ: Տարբեր անձինք ունեն տարբեր կարողություններ, խոսքն այն մասին է, թե ինչ կարողություններ են հայտարարագրում նշվում:
-Իսկ եթե հայտարարագրում սահմանված 8 մլն դրամից ավելի կարողությո՞ւն ունեն:
-Թեկնածուներն իրենց գույքի ու եկամուտների մասին տեղեկություններ են ներկայացնում հայտարարագրում՝ ինչպիսի՞ն է այն, ի՞նչ չափի և այլն: Սահմանված է հստակ ժամանակացույց, երբ ԿԸՀ ներկայացված փաստաթղթում պետք է նշվեն այդ տվյալները: Հայտարարագրով եզրակացություն անել, թե այսինչ անձը զբաղվում է այսինչ գործունեությամբ, անշուշտ, հնարավոր չէ: Որովհետև մի պարագայում անձն իր հայտարարագրում կարող է ունենալ շատ քիչ միջոցներ, բայց զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, մեկ այլ պարագայում կարող է ունենալ շատ միջոցներ, բայց չզբաղվել ձեռնարկատիրությամբ: Սրանք մեկը մյուսի հետ կապ չունեն:
-Ասել է՝ ԿԸՀ-ն այս հարցում ոչ մի իրավասություն կամ, ավելի ճիշտ, լծակներ չունի՞:
-Եթե ներկայացված փաստաթղթերից պարզվի, որ առկա է սահմանափակումներից մեկը, օրինակ, տվյալ անձը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, ԿԸՀ-ն կարող է իր իրավասությունների շրջանակում մերժել հայտը: Ձեռնարկատիրական գործունեության մասին չի կարելի դատողություններ անել` հենվելով անձի սեփականություն հանդիսացող գույքի ծավալների վրա, որովհետև նա կարող է մեծ ծավալի գույք ունենալ, բայց չզբաղվել ձեռնարկատիրությամբ և` հակառակը: Չի բացառվում նաև, որ անձն անցյալում զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ, ունի որոշակի գույք, իսկ ավելի ուշ դադարեցրել է այդ գործունեությունը` հանրային պաշտոն զբաղեցնելու կամ այլ պատճառով: Չի կարելի վերցնել ու ասել, որ եթե անձը մեծ ծավալի սեփականության տեր է, ուրեմն զբաղվում է ձեռնարկատիրությամբ: Դրանք տարբեր կատեգորիաներ են:
-Որպես ԿԸՀ-ի նախագահ, նորմա՞լ եք համարում այն մոտեցումը, որ ԱԺ-ում չպետք է գործարարությամբ զբաղվողներ լինեն:
-Այդ դրույթը Սահմանադրությամբ ամրագրված է և անվերապահորեն ենթակա է կատարման ցանկացած անձի կողմից: Իսկ Սահմանադրության պահանջը միանգամայն հստակ է ձևակերպված` պատգամավորը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ:
Ճեպազրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1090

Մեկնաբանություններ